Foto

Պերմյակով. «Ես հոգեկան հիվանդ չեմ»

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հերթական արտագնա դատական նիստի ժամանակ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

Այլ հարցերի Պերմյակովը հիմնականում պատասխանել է «չգիտեմ» կամ «չեմ հիշում», «չեմ կարող»։

Նաև նշել է, որ «Օդնոկլասնիկի» սոցցանցում արված գրառումներն իրենը չեն, ու չի ասել իր դաջվածքի իմաստը: Ասել է, որ չի հիշում, թե ինչպես է մտել Ավետիսյանների տուն, բայց հաստատել է՝ ի՛նքն է սպանել նրանց:

Փաստաբան Միհրան Պողոսյանը հարցրել է՝ «Եթե իմանայիր, որ մեկը յոթ հոգու է սպանել, ի՞նչ կասեիր այդ մարդու մասին», Պերմյակովը պատասխանել է՝ «Կասեի, որ հոգեկան հիվանդ է, բայց ես այդպիսին չեմ»։

Vesti.am