«Հայաստանը պետք է հաշիվ տա իր գործողություններին։ Թուրքիան ու թուրք ժողովուրդը բոլոր հնարավորություններով Ադրբեջանի կողքին են», – ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն TRT Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Թուրք նախարարի խոսքով, «Հայաստանը փորձում է համաշխարհային հանրության ուշադրությունը շեղել ադրբեջանական հողերի օկուպացիայից և լարվածության նոր գոտիներ ստեղծել»։
«Ադրբեջանն ինչ ընտրություն էլ անի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման հարցում, Թուրքիան կաջակցի այդ որոշմանը», – ասել է նա։