«Եթե նենց ստացվի, որ ԱԺ-ն պետք է որոշում ընդունի և ԱԺ պատգամավորների
գերակշիռ մասը վարակակիրներ են, ես կարծում եմ, որ մենք, այնուամենայնիվ լինելով
ՀՀ ղեկավար մարմին, պետք է գանք և քվեարկենք: Եթե ՀՀ-ում օրենք կա, որոշում կա,
որը օրհասական է, պետք է ընդունվի, ես, օրինակ, կգամ: Եթե իմանամ, որ բոլորը
դահլիճում վարակակիր են, իսկ ես՝ դեռ ոչ, այնուամենայնիվ կգամ»:
Այս խոսքերը քիչ առաջ, ՍԴ դատավորների
վերաբերյալ օրենքի առաջին ընթերցումից հետո, ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն
Սիմոնյանը: Նա այս օրենքի նախագծի կարևորությունն ու «օրհասականությունը» փաստացի
բարձրացրել է պատերազմական իրավիճակի մակարդակի, որը միայն տիեզերական կամ
հիվանդագին երևակայության դեպքում է հնարավոր:
Այս բարձրաստիճան պաշտոնյան, որ մեկ արհամարում է առողջապահության նախարարի
հորդորը և նկատվում է սրճարանում, մեկ արդարացնում է փաստացի կոնտակատավորների
ներկայությունը ԱԺ դահլիճում, և նրա ներկայացրած քաղաքական թիմը այսուհետ ի՞նչ
բարոյական իրավունք ունեն մարդկանց փողոցում դիմակ և «սոցիալական» հեռավորություն
պահպանել: Ի՞նչ բարոյական իրավունք ունի «Իմ քայլը» խմբայցությունը քաղաքացիների
տեղորոշման խայտառակ օրենքն ընդունել կամ քաղաքացիներից պահանջել «գիտակցված
լոքդաուն»: Ի՞նչ իրավունք ունեն մարդկանց արգելել վերջին հրաժեշտը տալ մահացած
հարազատին, երբ իրենք են խախտում իրենց իսկ կողմից ընդունված և քարոզվող
սահմանափակումները: Այսքանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի՞նչ բարոյական
իրավունքով է նայելու իր քաղաքացիների աչքերին և հոխորտալու, թե վարակի տարածման
հիմնական մեղավորը սահմանափակումները չպահպանող, դիմակ չկրող և անձնագիր չունեցող
քաղաքացիներն են:
Հիմա դիտարկենք խնդիրն այլ՝ երկրի իրական անվտանգային տեսանկունից: Ի՞նչն է
վստահություն ներշնչում ԱԺ փոխխոսնակին, որ այս «շաբաշից» հետո ԱԺ պատգամավորների
մեծ մասը չի վարակվի դեռևս չստուգված, կամ ասիմպտոմ վարակակիր գործընկերներից և
հիվանդությունը կտանի թեթև: Իրավունք ունե՞ն ԱԺ պատգամավորները գիտակցված
վարակվելու և գուցե զբաղեցնելու այն սահմանափակ հիվանդանոցային մահճակալները, որ
այս պահին կեսական անհրաժեշտություն են մեր առողջական ծանր վիճակում գտնվող
համաքաղաքացիների համար: Գուցե նրանք կորոնավիրուսի մասին գիտեն ավելին, քան
շարքային քաղաքացինե՞րը: Եթե գիտեն, ինչո՞ւ են գաղտնի պահում: Եթե վտանգը իրական է
և վաղը նույնքան իրական պատերազմական դրություն լինի, արդյո՞ք անկողնուն գամված
պատգամավորներն ի վիճակի են լինելու իսկապես կարևոր և օրհասական օրոշումներ
կայացնելու:
Այս ամենը վկայում է մեկ բան: Հլու կամակատարՍահմանադրական դատարանը մի առեղծվածային
նպատակով հնարավորինս շուտ պետք է քաղաքական իշխանություններին և յուրաքանչուր օրն
ու ժամն արդեն հաշվի մեջ են: Սա չի կարող քաղաքացիների մոտ մոտալուտ ինչ-որ դավադրության
մասին կասկածներ չառաջացնել, իսկ իշխանություններին զրկում է համաճարակի դեմ
պայքարում քաղաքացիների շրջանում առողջ մոտիվացիա արդնացնելու բարոյական
իրավունքից: