Foto

Անգլիական Պրեմիեր լիգայի խաղերը հնարավոր է՝ անցկացվեն երկրպագուների կեղծ աղմուկի ներքո

Անգլիայում մտածում են, թե  ինչպես արհեստականորեն լցնեն տրիբունաները խաղերի ժամանակ՝  իրական ֆուտբոլային մթնոլորտ  ապահովելու համար:

Ինչպես հայտնի է՝ Պրեմիեր լիգան վերսկսվելու է հունիսի 17-ից՝ առանց հանդիսականների:

ԱՊԼ-ի ղեկավարներն առաջիկա օրերին քննարկելու են և քվեարկություն անցկացնելու անգլիական ակումբների միջև՝ դատարկ տրիբունաները FIFA 20 վիդեոխաղի երկրպագուների կեղծ աղմուկի ներքո խաղերն անցկացնելու համար: Այս մասին  տեղեկացնում է Daily Mail-ը:

Այդպիսով, անգլիական ակումբները կփորձեն ֆուտբոլային մթնոլորտ ապահովել դատարկ ու անձայն տրիբունաների բացասական ազդեցությունից խուսափելու համար: