Foto

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում վարակված բժիշկներ կան. նրանք միջին տարիքի են

Միքայելյան համալսարանական հիվանդանոցում աշխատակազմում գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր: Տեղեկատվությունը ԼՈՒՐԵՐ.com-ին հաստատեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը

«Երկու բժշկի մոտ է հաստատվել կորոնավիրուսը: Նրանք միջին տարիքի են: Այս պահին որևէ բարդություն չկա, գտնվում են բուժման փուլում»,-ասաց Դանիելյանը:

Նա նաև նշեց, որ Միքայելյան համալսարանական հիվանդանոցն աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով և գրեթե անհնար էր բացառել, որ աշխատակազմի շրջանում չէր գրանցվի վարակման դեպք: