Foto

Հայաստանում կորոնավիրուսի 335 նոր դեպք է հաստատվել


Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 335–ով, մահվան դեպքերը 3-ով։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկմաան եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ մայիսի 21-ին՝ ժամը 11-ի դրոությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 5606 մարդ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 մարդ, կատարվել է 45822 թեստավորում, առողջացել է 2581 վարակված։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 70 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 27-ն են: