Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի քաղաքացիները «սթափ և օբյեկտիվ» կգնահատեն եվրաինտեգրման այն գործընթացի ռիսկերը. РИА Новости-ին ասել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն, Արկտիկական խորհրդում Ռուսաստանի ավագ պաշտոնյա Վլադիսլավ Մասլեննիկովը։
Մասլեննիկովը նշել է՝ ՀՀ զարգացման ուղղության վերջնական ընտրությունը ցանկացած դեպքում Հայաստանի քաղաքացիներինն է․
«Ցանկանում ենք հավատալ, որ նրանք կկարողանան օբյեկտիվորեն գնահատել այն «եվրաինտեգրացիոն» արկածախնդրության վտանգը, որի մեջ նրանց փորձում են ներքաշել»։









