Foto

Փաշինյանը մեկնել է Նյու Յորք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Նյու Յորք։ Նա տեսանյութ է հրապարակել՝ նշելով․

«Սպասում ենք ինքնաթիռ բարձրանալուն։ Մեկնում ենք Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին»։

Վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանն էլ մանրամասնել է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ»: