Foto

Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և գրել․ «Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս»։

 Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: