Foto

Արցախում 27 փորձանմուշից 1-ի կորոնավիրուսի ախտորոշման պատասխանը դրական է եղել

Ստացվել են Արցախում նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղարկված 27 փորձանմուշի պատասխանները, ըստ որոնց՝ 26-ը բացասական է, 1-ը՝դրական, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում կատարելով ԱՀ առողջապահության նախարարությանը:

Կորոնավարակակիր քաղաքացին նույն ընտանիքի շրջանակից է և նախապես մեկուսացված է եղել համապատասխան մեկուսարանում:

Բացասական 26 պատասխանից երկուսը նախկինում հաստատված վարակակիրներ են, ովքեր վաղը՝ մայիսի 20-ին կրկնակի կթեստավորվեն: Նրանք բացասական արդյունքի դեպքում կհամարվեն ապաքինված և դուրս կգրվեն բժշկական հաստատությունից:

Այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 29 քաղաքացու մոտ, որից 8-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 581 քաղաքացի, մեկուսացվել՝ 69-ը: