Foto

Մարիա Զախարովան մեկնաբանել է Տավուշի զինված միջադեպը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզում զինված միջադեպը:

«Ստացված տեղեկության համաձայն՝ սահմանին շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտումները: Ընդ որում, գնդակոծության են ենթարկվում քաղաքացիական օբյեկտները՝ ներառյալ ավտոտրանսպորտային միջոցները, կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ ուժի կիրառումից և, երբ կրկին պայմաններ ստեղծվեն, նստել բանակցությունների սեղանի շուրջ»,ասել է Զախարովան: