Foto

Այստեղ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկման հնարավորությունը կարող է դիտարկվել. Արամ Վարդևանյանը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցու մասին

I«Բացի ներթափանցման, պետական սահմանի ապօրինի հատման, և մի շարք այլ հանգամանքների, մենք ունենա նաև մարդու կյանքի դեմ ոտնձգության դեպքը»- ԱԺ միջանցքում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի հետ կապված դեպքը։

Նրա խոսքով՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի գործողություններին պետք է տրվի ամենախիստ իրավական գնահատականը։

Տես նաև՝ Գլխավոր դատախազությունը մանրամասներ է հայտնել ադրբեջանցի սահմանախախտին վնասազերծելու դեպքի վերաբերյալ

«Նայած ինչպես իրավական գնահատականը կարող է տրվել, բայց այստեղ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկման հնարավորությունը կարող է դիտարկվել, որովհետև անձի կամքից անկախ է, որ ողբերգությանը չի հասել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը, և շեշտելով, որ ադրբեջանցին հենց այդ մտադրությունն է ունեցել, շարունակեց.

 «Այլ հարց է, որ իրավիճակը բացառիկ էր, աշխատել է մայրական բնազդը։ Որքանով ինձ հայտնի է, կինը ծանր մարմնական վնասվածքներ ունի, որոնք իշխանությունները փորձում էին թաքցնել»։

Նա մտահոգություն հայտնեց հնարավոր ստվերային պայմանավորվածությամբ ադրբեջանցուն հանձնելու վերաբերյալ և հիշեցրեց, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հերոսացնել հանցագործ Սաֆ