Foto

Ավստրիայի մուտքի վիզա տրամադրելու համար նոր գրասենյակ կգործի

ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Ավստրիա մուտքի վիզա ստանալու համար «VFS գլոբալ» կենտրոնում, հայտնում են կենտրոնի մամուլի ծառայությունից։

«Հայաստանի քաղաքացիները կարող են դիմել ավստրիական վիզա ստանալու համար Երևանի «VFS համատեղ վիզայի» կենտրոնում, որտեղ ընդունում են նաև  մուտքի վիզայի փաստաթղթեր Լիտվայի, Նիդեռլանդների, Խորվաթիայի և Հունաստանի համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Հավելենք, որ 2019 թվականի ընթացքում Ավստրիա է մեկնել 2500 հայաստանցի զբոսաշրջիկ։