Foto

Ռոմանոս Պետրոսյան․ Եղվարդի ծննդատունը չպետք է լուծարվի

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Եղվարդ՝ հանդիպելու «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի ու շահագրգիռ քաղաքացիների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկելու է հիվանդանոցի ծննդատան բաժանմունքի լուծարման մասին հարցը, որի ժամանակ մարզպետը նշել է , որ Եղվարդի ծննդատունը չպետք է լուծարվի, ավելին՝ պետք է վերազինվի և գործի։ Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը ապա վերջինս նշել է՝ ցանկացած որոշում հնարավոր է չեղարկել և ֆինանսավորման հարցով դեռ ոչ մի որոշում չկա։ Վերջնական որոշման մասին կհայտարարվի մի քանի օրից կամ Կառավարության նիստից հետո։