Foto

Դավիթ Անանյան. Անցած տարվա դեկտեմբեր ամսից մենք որևէ պլան չենք սահմանել մեզ համար

«Անցած տարվա դեկտեմբեր ամսից և այս տարվա հունվար ամսից մենք որևէ պլան չենք սահմանել մեզ համար, որովհետև կարծում ենք, որ ՊԵԿ-ի համար չպետք է լինեն պլանների սահմանման այդպիսի գործելաոճ, քանի որ մեր նպատակը, ոչ թե ծրագրային ցուցանիշները կատարելն է, այլ ծրագրային ցուցանիշների համեմատ իրական կայնքի համեմատական տալն է։ Այլ կերպ ասած մենք օգնում ենք հարկ վճարողներին, որպեսզի իրենք ամբողջ ծավալով հայտարարագրեն իրենց հարկային եկամուտները և այդ հարկային եկամուտների իրական ցուցանիշների հիման վրա կառավարությունը կատարում է որոշակի ծրագրային ցուցանիշների վերանայումներ։ Մենք օգնել ենք հարկ վճարողներին որպեսզի իրենք հայտարարագրեն 1 տրիլյարդ 650 մլրդ հարկային պարտավորություն, որի արդյունքում մենք հնարավորություն ենք ունեցել վերադարձնել հարկ վճարողներին 170․4 մլրդ ԱԱՀ և ակցիզային, եկամտային հարկ և մարել նախկինից եկած գերավճարների մասով մեր պարտքերը»,- այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Vesti.am