Foto

Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է գնահատել Լավրովի այցը Երևան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է  գնահատել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցը Երևան։  Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել թվիթերում։

«Շատ ուրախ եմ արձանագրել իմ գործընկեր Սերգեյ Լավրովի արդյունավետ այցը Երևան: Մանրամասն քննարկումներ և կոնկրետպայմանավորվածություններ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ Շարունակում ենք դինամիկ աշխատել՝ մեր փոխգործակցության և համագործակցության ամրապնդման ուղղությամբ: Մեր բարեկամության հիմքերը շատ ամուր են»,-գրել է Զոհրաբ Մնացականյանը։

 

Zohrab Mnatsakanyan ✔@ZMnatsakanyan
 

Очень рад констатировать продуктивный визит моего коллеги Сергея ’а в . Детальные обсуждения и конкретные договоренности по широкому кругу вопросов.Продолжаем динамично работать на укрепление нашего взаимодействия и сотрудничества. Основы нашей дружбы очень прочные.

View image on TwitterView image on TwitterView image on Twitter
See Zohrab Mnatsakanyan's other Tweets