Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Անալենա Բերբոքը խորհրդատվություն կտրամադրի ընկերություններին և որպես անկախ փորձագետ կաշխատի առանձին նախագծերի վրա՝ այդ գործունեությունը համատեղելով Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում դասավանդելու հետ։ Այս մասին հաղորդում է dpa-ն՝ վկայակոչելով Գերմանիայում FGS Global խորհրդատվական ընկերության ներկայացուցչին։
Բերբոքը խորհրդատվական ծառայություններ կմատուցի արտահաստիքային հիմունքներով՝ կիրառելով աշխարհաքաղաքականության ոլորտում իր փորձն ու գիտելիքները։ Նա կաշխատի ինչպես առանձին նախագծերի շրջանակում, այնպես էլ ընկերությունների հետ։
Սեպտեմբերի սկզբին ավարտվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում Բերբոքի լիազորությունների ժամկետը։ Դրանից հետո «Կանաչներ» կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչը սկսել է դասավանդել Կոլումբիայի համալսարանում։
Համալսարանում Բերբոքը զբաղեցնում է գլոբալ առաջնորդության պրոֆեսորի պաշտոնը և գլոբալ առաջնորդության ոլորտում պետական կառավարման մագիստրոսական ծրագրի ղեկավարներից մեկն է։









