Ուկրաինան գրեթե 8 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն է ստացել Եվրահանձնաժողովից։ Սա Եվրահանձնաժողովի կողմից երկրին մինչ օրս տրամադրված ամենախոշոր վճարումն է, Xսոցիալական ցանցում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան շարունակում է բարեփոխումներ իրականացնել՝ միաժամանակ ամեն օր պաշտպանվելով ռուսական ագրեսիայից։ Եվրահանձնաժողովի ղեկավարը շեշտել է, որ բարեփոխումների առաջընթացը երկրին բերում է կոնկրետ արդյունքներ և օգուտներ։
«Սա հստակ ցույց է տալիս, որ բարեփոխումների իրականացման գործում իրական հաջողությունները բերում են իրական արդյունքներ և օգուտներ», — հայտարարել է ֆոն դեր Լայենը։
Նա նաև հավաստիացրել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինայի եվրաինտեգրման գործունեությանը։









