Foto

Իրաքում էլեկտրակայանում բռնկված հրդեհի հետևանքով չորս մարդ է զոհվել, 35-ը՝ տուժել

Իրաքի հարավում գտնվող Բասրա նահանգի «Ալ-Հարթա» էլեկտրակայանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, 35-ը՝ վնասվածքներ ստացել, շաբաթ օրը հայտնել են Իրաքի անվտանգության ոլորտի աղբյուրները։

Իրաքի մեդիակենտրոնի տվյալներով՝ դեպքի վայր են ժամանել քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները։ Տուժածները տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել և թունավորվել ծխից։ Նրանց տեղափոխել են բուժհաստատություններ՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։

Ավելի վաղ Բասրա նահանգի առողջապահության վարչությունը հայտնել էր, որ հրդեհի պատճառ է դարձել էլեկտրակայանի տարածքում գազատարի պայթյունը։

Տեղական լրատվամիջոցների հրապարակած տեսագրություններում երևում են բաց կրակն ու ծխի թանձր քուլաները, ինչպես նաև այրված ավտոմեքենաներն ու վնասված շենքերը։

Դեպքի պատճառները պարզվում են։