Հոկտեմբերի 25-ինՌՀՄ երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների հարցերով նախագահության խորհրդի անդամ Արա Աբրահամյանի և երիտասարդների միջև։ Հանդիպման նախաձեռնողը Ռուսաստանի հայերի միության մոսկովյան քաղաքային մասնաճյուղն էր։ «Ռուսաստանի հայերի միությունը շուտով կդառնա 20 տարեկան, այնքան, որքան այստեղ ներկա ձեզանից շատերը»,- իր ելույթի ժամանակ ասաց Արա Աբրահամյանը։
«Հնարավոր է՝ սա ոչ այնքան շատ ժամանակ է կազմակերպության համար, բայց ակնհայտ է, որ համայնքի պատմության մեջ երբևէ չի եղել այսպիսի հզոր և ուժեղացված համառուսաստանյան հասարակական կազմակերպություն, ինչպիսին է ՌՀՄ-ը, որն իր մասնաճյուղերն ունի Ռուսաստանի Դաշնության բոլոր շրջաններում և ավելի քան 640 քաղաքներում»:
Հանդիպման ընթացքում բարձրացվել և քննարկվել են հարցերի լայն շրջանակ, ինչպիսիք են ՌՀՄ նախագծերը, հաջողությունները և խնդիրները, Հայաստանի հետ փոխգործակցությունը։
Արա Աբրահամյանն իրեն բնորոշ բաց և անկեղծ ձևով պատասխանում էր երիտասարդների հարցերին, այդ թվում և անձնական բնույթի հարցերի։ Նա երիտասարդներին խորհրուդ տվեց լինել ազատ, ապրել լիարժեք կյանքով, հարգանքով և համբերությամբ վերաբերվել ծնողներին։
«Դուք մեզանից լավն եք, դուք խելացի եք, կրթված և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի»,- ասաց նա։ ՌՀՄ-ն նախագահին ուղղվեցին բազմաթիվ բարի խոսքեր, սեփական երիրի և ժողովրդի հանդեպ տարիներ շարունակ անձնվիրաբար ծառայության համար։
Իր հերթին Արա Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման մասնակիցներին՝ նրանց շնորհելով «ՌՀՄ նախագահի կողմից շնորհակալագրեր»:









