Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կայցելի Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք պատրիարքարանի պաշտոնական կայքից։
Ըստ հաղորդագրության՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով կմասնակցի Մայր Աթոռում կայանալիք Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին: Մաշակյանը Հայաստան կժամանի հոկտեմբերի 27-ին։









