ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:
«Դիմումը ներկայացրել է նախարարություն՝ սահմանված կարգով վարչապետի աշխատակազմին փոխանցելու համար»,- նշեց Մուրադյանը:
Ավելի վաղ Սարգսյանը հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր մարզպետի լիազորությունները վայր դնելու մասին՝ հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը։









