Foto

Ադրբեջանցի զինծառայողի մարմինը դուրս է բերվել Արցախի և Ադրբեջանի շփման գծից

Ադրբեջանցի զինծառայողի մարմինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ դուրս է բերվել Արցախի և Ադրբեջանի շփման գծից։

Այս մասին ասել է   Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու  Էթերի Մուսայելյանը:

«Երեկ կողմերի խնդրանքով և  համաձայնությամբ ԿԽՄԿ-ն որպես չեզոք միջնորդ մասնակցել է շփման գծից զոհվածի դին դուրս բերելու գործողությանը»,-ավելացրել է Է. Մուսայելյանը: