Կարծում եմ, որ մի տեսակ երկու ծայրահեղության մեջ ենք ընկնում ասելով «Օօօօ Մեծն հայ Ռուբեն Վարդանյան, դու դեմք ես, քեզանից առաջ ոչ մեկը չէր ֆայմել» և այլն և այլն կամ դրան հակառակ ծայրահեղացված պնդումները որոնք, մեծամասամբ, հետևանք են առաջինի: Ինքը իմ համար ավելի մեծ հայ չի քան եզդի Քյարամը, քանի որ եթե Ռուբեն Վարդանյանը իր ունեցածի մի մասը տվեց, ապա Քյարամն իր ամբողջ ունեցածը ու բացի այդ եզդի Քյարամը իր քայլով փրկեց հարյուր հազարավորների ցեղասպանվելուց ու այդ թվում «փրկեց» նաև «Ավրորայի» մրցանակաբաշխությունը Երևանում: Ես ոչ էլ ուզում եմ նսեմացնել Ռուբեն Վարդանյանի արածը, պարզապես ակնկալում եմ, որ տեսնենք, որ իր արածը ընդամենը մի քար էր դրված այն շենքի վրա, որ կոչվում է «Ցեղասպանության ճանաչում ու հատուցում» ու, որը կառուցվել է և շարունակվում է կառուցվել սերունդների և հազարավորների զոհողությունների գնով:
Ապրես Զոհրաբյանի ՖԲ էջից