Foto

ՀՀ զինված ուժերում զորակոչիկների թվի աճ է նկատվում

ՀՀ զինված ուժերում վերջին երկու զորակոչի ժամանակ նորակոչիկների թվի աճ է նկատվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
«Այս տարի զորակոչի թվից գոհ եմ, ընթացքը բավականին լավն էր: Ե՛վ անցած, և՛ այս զորակոչերին բավականին ավելացում ունենք»,- նշեց Բալայանը:
Նա շեշտեց, որ աննախադեպ իրավակարգավորմամբ 2019 թվականի զորակոչի ժամանակ օրենքով տարկետում են տվել միջին մասնագիտական հաստատություններում սովորողներին։ Բալայանն ընդգծեց, որ նրանք շատ են, սակայն անգամ այդ պայմաններում զորակոչիկների քանակի ավելացման միտում կա: