Երեկ ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով Նոյեմբերյանի ԲԿ է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշեց, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, մանրամասները ճշտվում են:









