Foto

Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատախազության վերաքննիչ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է կալանավորված 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշման դեմ ներկայացված դատախազության բողոքի քննությունը:

Նախագահող դատավորը Արսեն Նիկողոսյանն է:

Հուլիսի 19-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր բողոքը ներկայացրած դատախազի՝ նիստին չներկայանալու պատճառով։