Ադրբեջանի Բեյուկ Քեսիկ բնակավայրի մոտ գտնվող շուկայում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է РИА «Новости»-ն:
Հրաձգության արդյունքում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա: Եվս ութը ստացել են վիրավորումներ և նրանցից մեկի վիճակը համարվում է ծանր:
Որոշ տվյալներով կրակողը վերջերս բանտից ազատված մի քաղաքացի է: Նա սպանությունը կատարել է ընտանեկան թշնամանքի հողի վրա:
Տարվում է հետաքննություն:









