Foto

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ

«Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչապետի՝երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու կոչին՝ արձանագրելով

1. Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորված լինի պետական իշխանությանիրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիրգործադիր ևդատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրաԱյդիշխանություններից կամ դրանք ներկայացնող պաշտոնատար անձանցից յուրաքանչյուրնանվերապահ պարտականություն ունի՝ հարգանքով վերաբերվելու մյուսին և առաջնորդվելումիայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով:

2. Հայաստանի Հանրապետությունում դատարանների գործունեությանը և նրանց կողմիցարդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:

3. Երկրում դատական արդյունավետ իշխանության պահանջը ենթադրում է դատարանի ևդատավորի լիարժեք անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրիցցանկացած այլմարմնից կամ պաշտոնատար անձիցայնպես էլ միջամտության բացարձակ արգելք դրանցիցդուրս որևէ այլ մեկից կամ անձից:

4. Այս պահանջները պատահական չենԴատարանները կոչված են երաշխավորելու երկրիիրավական անվտանգությունը և իրավական համակարգի կայունությունըՆրանցգործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանության անխափանապահովմանըԴատարաններն իրենց ամենօրյա գործունեությամբ պարտավոր են ապահովելմարդու անձնական ազատությանարդար դատաքննության և մյուս իրավունքների իրացումը:

5. Հայաստանի դատական համակարգումիհարկեկան խնդիրներայդ թվում՝ կապվածդատարանների արտաքին ու ներքին անկախությանդատարանի նկատմամբ քաղաքացուվստահության պակասիարդար դատաքննության լիարժեք երաշխավորման հետ։ ԱվելինՄարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները վկայում ենոր առկա ենդեպքերերբ առանձին դատավորներ իրենց վարքագծով վնասում են դատական համակարգիհեղինակությունը։ Այս ամենը նաև չքաղած դասերի ու այն բանի հետևանք էոր նախկինումպատշաճ ուշադրություն չի դարձվել ոլորտի խնդիրներին։ Այս թեմաներին մանրամասնանդրադարձեր են կատարված Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումներում ուզեկույցներում։

Սակայն այս ամենով հանդերձառկա խնդիրների լուծմանը պետք է հասնել բացառապեսիրավական եղանակներով։

6. Այդ ողջ գործընթացում միևնույն է՝ գլխավոր և բնույթով բացառիկ հանձնառությունը պետք էլինի դատական իշխանության անկախության բարձր արժեքի երաշխավորումըորն էլ ուղիղազդեցություն է ունենում արդար դատաքննության և մյուս սահմանադրական իրավունքներիվրա։

7. Այստեղից է բխում սահմանադրական ուղիղ պահանջն այն մասինոր պետական և տեղականինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալայնպիսի գործողություններիցորոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամդատավորի անկախությունը:

8. ՈւստիՀՀ վարչապետի կոչը կամ հայտարարությունը կապված առանց բացառությանհանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու և որևէ մեկիդատարան ներս չթողնելու հետխիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգիանվտանգության ու կայունության համար:

9. Բոլոր այն անձանցիցովքեր զբաղեցնում են պետական կամ հանրային այլ պաշտոնխստորեն պահանջում եմ անհապաղ դադարեցնել դատարանների մուտքերն ու ելքերըարգելափակելու կոչերը կամ պահանջները:

Դուք պարտավոր եք կատարել բացառապես այն գործառույթներըորոնք ձեզ վերապահված ենՍահմանադրությամբօրենքով կամ այլ իրավական ակտով:

Դուք ունեք իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված եք այդ կարգավիճակովՑանկացած շեղում կարող է հանգեցնել պատասխանատվության:

10. Հայաստանի բոլոր քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ դատարանների շենքերնարգելափակող գործողություններիցպետք է բացառել ցանկացած լարվածություն:

Սոցիալական ցանցերի դիտարկումը վկայում էոր քաղաքացիներն իրար նկատմամբցուցաբերում են բարձր անհանդուրժողականությունվիրավորում ու սպառնում են միմյանցՍավտանգավոր է նաև երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգիտեսանկյունից:

Խնդրում եմ ձեզ բոլոր հարցերի քննարկումն ապահովել համերաշխության մթնոլորտի ուփոխադարձ հանդուրժողականության պայմաններում՝ իրավունքի գերակայության նկատմամբբարձր հարգանքով:

11. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատելու է վաղ առավոտից՝ապահովելով բոլոր գործընթացների անաչառ դիտարկում»: