Foto

Իկեր Կասիլյասը կարիերան կավարտի մայիսի վերջին

Իսպանիայի հավաքականի կազմում Աշխարհի չեմպիոն, այժմ «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը շուտով կավարտի ֆուտբոլիստի կարիերան: Դրա հիմնական պատճառը այս ամսվա սկզբին տարած սրտի ճգնաժամն է:

Սպասվում է, որ Կասիլյասն այդ մասին կհայտարարի Պորտուգալիայում ընթացիկ խաղաշրջանի ավարտից հետո: «Պորտուն» դեռ երկու հանդիպում ունի, որոնցից վերջինի ժամանակ երկրի գավաթի խաղարկության եզրափակիչում հանդիպելու է «Սպորտինգի» հետ՝ մայիսի 25-ին: