ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը գրել է.
«Շնորհավորում եմ մեր բոլոր փոքրիկներին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Մեր ամենօրյա աշխատանքի, պետության զարգացմանն ու հզորացմանն ուղղված յուրաքանչյուր քայլի գլխավոր նպատակը մեկն է՝ կառուցել անվտանգ, բարեկեցիկ և հնարավորություններով լի հայրենիք մեր երեխաների համար։
Թող նրանց մանկությունը լինի խաղաղ, անհոգ ու ժպիտներով լի, իսկ երազանքները՝ համարձակ և իրականացվող։ Մեր երեխաներն այն ապագան են, հանուն որի պարտավոր ենք անել առավելագույնը, ստեղծել, զարգացնել և շարունակել կառուցել ավելի ուժեղ պետություն։
Սիրով և ջերմությամբ՝ շնորհավոր տոնդ, սիրելի՛ փոքրիկ»։









