Foto

Արարատյան դաշտում սկսվել է խաղողի վազի ծաղկումը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։

Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի ծաղկումը, տեղ-տեղ առաջացել են բանջարանոցային մշակաբույսերի ծաղկաբույլերը, ձմերուկի առաջին և երրորդ տերևները։

Արարատյան դաշտում սկսվել է խաղողի վազի ծաղկումը։

Նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, եգիպտացորենը ծլել է, առանձին վայրերում առաջացել են առաջին տերևները։

Լեռնային շրջաններում հնդավորների ծաղումն ավարտվել է, շարունակվել է գարնանացան ցորենի ցողունակալման, գարնանացան գարու թփակալման փուլերի գործընթացը և կորնգանի ցողունի աճը։

Դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները։ Հողի 20-40սմ շերտում խոնավության պաշարները լեռնային շրջաններում կազմել են 16-42%, նախալեռներում՝ 18-37%, հովտային շրջաններում՝ 15-38%, որը բավարար է բույսերի աճի և զարգացման համար։