Սահմանապահ պաշտոնյայի կամ ներգաղթային ծառայության աշխատակցի կողմից ձեր վիզայի առգրավումը չպետք է նույնացնել կորած կամ գողացված վիզայի հետ, այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։
«Առգրավման պարագայում վիզան սովորաբար չեղարկվում է։
Դուք չպետք է փորձեք այն կրկին օգտագործել։
Դուք պետք է դիմեք նոր վիզայի համար և բացատրեք, թե ինչ է տեղի ունեցել։
Եթե վստահ չեք՝ ձեր վիզան չեղարկվել է, թե ոչ, կապվեք ԱՄՆ դեսպանատան կամ հյուպատոսության հետ, որտեղ նախատեսում եք դիմել»,- նշվում է հաղորդագրությունում։









