Foto

Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է 53-ամյա տղամարդու մարմին

Մայիսի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություն է ստացվել, որ Մովսես Խորենացի փողոցում գտնվող ձերբակալվածների պահման վայրում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 53-ամյա Մարատ Մ․-ն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նախնական զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։