Foto

Պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության. պատրաստ պետք է լինենք ցանկացած սցենարի. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.

«Հանրայինի երեկվա բանավեճից հետո ստացել եմ գոհունակության, քաջալերանքի բազմաթիվ արձագանքներ, հեռախոսազանգեր:

Ես երեկ ավելին չեմ ասել, ինչն առկա է ԲՀԿ-ի քաղաքական օրակարգում, մեր քաղաքական թիմի խոսույթում, «Առաջարկ Հայաստանին» ծրագրում:

Հենց քաղաքական և ծրագրային հենքի վրա ենք մենք բացահայտել Նիկոլ Փաշինյանի թիմի՝ ՔՊ-ի քաղաքական սնանկությունը, սպառվածությունը:

Քաղաքական հարթության վրա ձախողված ՔՊ-ականները վերջին տասն օրվա ընթացքում անընդհատ ուղղակի կամ անուղղակի ժողովրդին սպառնում են ընտրությունների նախօրյակին ծրագրված ռեպրեսիաներով, այլանդակություններով:

Տպավորություն է, որ ռեպրեսիաների, այլանդակությունների «ծրագրավորման» կենտրոնը ՔՊ վարչությունը կամ խմբակցությունն են:

Քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության, հարամության ու մենք պատրաստ պետք է լինենք տարբեր սցենարների, պետք է դիմակայենք յուրաքանչյուր մարտահրավերի:

Սա ոչ միայն ԲՀԿ-ի, ընդդիմության, այլև մեր հասարակության կարևոր առաքելությունն է՝ ստորացման և նվաստացման, խեղճության այս ամոթալի էջը փակելու ճանապարհին:

Հունիսի 7-ին քվեարկեք համար 7-ին:

Պարտաստվեք լավ փոփոխությունների»: