Foto

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելու առաջիկա ընկերական խաղերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հրավիրված բոլոր խաղացողները միացել են ազգային ընտրանուն, բացառությամբ Նարեկ Գրիգորյանի:

Ռումինական «Ֆարուլ»-ի կիսապաշտպանը Երևան կժամանի հունիսի 2-ին:

Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ Հայաստանի  ընտրանին առաջին մարզումը կանցկացնի հունիսի 1-ին, ժամը 18:00-ին:  Հունիսի 6-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Ղազախստանին: 3 օր անց Հայաստանի հավաքականը կհանդիպի Մոլդովայի հավաքականի հետ