Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Հռոմի Մասթերս մրցաշարի քառորդ եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում 1 ժամ 4 րոպե ձգված խաղում 6։3, 6։0 հաշվով հաղթեց գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերին: Հաջորդիվ Ջոկովիչի մրցակիցը կլինի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին:
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը ևս դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Իսպանացին 1 ժամ 2 րոպեում հաղթեց վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիին՝ 6։1, 6։0։: Նրա մրցակիցը կլինի մեկ այլ իսպանացի` Ֆերնանդո Վերդասկոն:









