Բրիտանացի դերասանուհի Սոֆի Թըրները, որն առավել հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Սանսա Սթարքի դերով, գաղտնի ամուսնացել է իր 29-ամյա սիրելիի՝ երգիչ և դերասան Ջո Ջոնասի հետ, գրում է metro.co.uk կայքը:
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Լաս Վեգասում՝ Billboard երաժշտական մրցանակաբաշխության ավարտից հետո:
Համացանցում արարողությունից կադրեր են հայտնվել, սակայն նորապսակները սոցկայքերում դեռևս հարսանիքի վերաբերյալ հրապարակումներ չեն արել:









