Foto

Շրի Լանկայում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը» խմբավորումը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Այդ մասին հտեղեկություն է տարածել Ռոյթերս գործակալությունը, վկայակոչելով ահաբեկիչների լրատվական գործակալությանը:

Ահաբեկչության զոգերի թիվը գերազանցել է 32-ը, 500 մարդ վիրավորվել է:

ԻՊ-ն իր մասնակցության վերաբերյալ ոչ մի ապացույց չի ներկայացրել, իսկ Շրի Լանկայի ՆԳ նախարար Ռուվան Վիջեվարդենան ավելի վաղ հայտարարել էր, որ պայթյունները Նոր Զելանդիայի մզկիթներում հրաձգության պատասխանն է: Նա հայտարարել է, որ որ ահաբեկչության պատասխանատուն տեղական երկու իսլամիստական խմբավորումներն են: