ԱՄՆ-ի և Նիգերիայի ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման երկրորդ ամենաբարձրաստիճան առաջնորդ Աբու Բիլալ ալ-Մայնուկիին։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truthsocial սոցիալական ցանցում։
«Աբու Բիլալ ալ-Մայնուկին՝ աշխարհում ԴԱԻՇ-ի երկրորդ ամենաազդեցիկ առաջնորդը, կարծում էր, որ կարող է փախչել Աֆրիկա, բայց նա չգիտեր, որ մենք ունենք աղբյուրներ, որոնք մեզ տեղեկացնում են նրա գործունեության մասին;
Նա այլևս չի ահաբեկի Աֆրիկայի ժողովուրդներին կամ չի մասնակցի ամերիկացիների դեմ գործողությունների պլանավորմանը»,- գրել է Թրամփը։









