Վարորդական իրավունքներից զրկված քաղաքացիները տևական ժամանակ է, բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով համաներում։
Այսօր քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նախընտրական խոստումներ տվեց նաև նրանց՝ խոստանալով հետ վերադարձնել վարորդական իրավունքները՝ որոշակի պայմաններով։
«Մենք առաջարկում ենք, որ նախ՝ զրկվելուց հետո մեկ տարի ոչ մի տարբերակ չլինի վերականգնելու համար, այսինքն՝ մեկ տարվա պաուզա։ Նրանք, ում մոտ այդ մեկ տարին արդեն լրացել է, հնարավորություն կունենան վերականգնելու առանց քննության, բայց կունենան 6 բալ։ Եթե մեկ տարվա ընթացքում մարդը նորից իրավունքից չի զրկվում, արդեն վերադառնում է սովորական՝ լիարժեք ռեժիմին, այսինքն՝ 13 բալին»,-ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը հնարավոր է լուծել սեղմ ժամկետներում, սակայն պետք է նախ և առաջ դնել հանրային քննարկման, և ստանալ հասարակության դրական արձագանքը։









