Foto

Ռոբերտ Քոչարյանն իր հայտարարագրում ներկայացրել է Ստեփանակերտի իր բնակարանը

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ է ներկայացրել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարագրել է Արցախում մնացած իր բնակարանը, որը գտնվում է Ստեփանակերտում։ Այն համատեղ սեփականություն է համարվել։

Քոչարյանը հայտարարագրել է նաև 1715,7 քմ տարածքով բնակելի տուն Ծովակալ Իսակովի պողոտայում, որը համարվում է իր սեփականությունը։
Շարժական գույք, 8 միլիոն դրամ կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գույք երկրորդ նախագահը չի ներկայացրել, իսկ որպես եկամուտ հայտարարգրել է 34 հազար740 ԱՄՆ դոլար, որը ստացել է կորպորատիվ պարտատոմսից, 2 միլիոն 599 հազար 17 ռուբլի և 15 միլիոն 142 հազար 400 դրամ թոշակ, որը ստացել է ՀՀ ԱՍՀՆ-ից։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 15 միլիոն 300 հազար դրամ, 772 հազար դոլար, 14 միլիոն 717 հազար ռուբլի։ «Սիստեմա» ԲՖԿ-ում (Բաժնետիրական ֆինանսական կորպորացիա), ռուսաստանյան խոշորագույն բազմաճյուղ հոլդինգներից, որի գլխամասը գտնվում է Մոսկվայում, նա ունի բաժնետոմս։Ռոբերտ Քոչարյանն իր հայտարարագրում ներկայացրել է Ստեփանակերտի իր բնակարանը