Foto

Ռուսաստանից Հայաստան է բերվել 100 հակակարկտային հրթիռային կայան

Հայաստանի Հանրապետությունում կա 500-ից ավելի հակակարկտային և Ռուսաստանի Դաշնությունից գնված 100 հրթիռային կայան, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Առաջարկություն է եղել այլ երկրից գնել հրթիռներ, սակայն ես կանգնեցրել եմ այդ գործընթացը, քանի որ դրանք կարելի է կրակել այն ժամանակ, երբ երկինքն ազատ է: Հայաստանում հիմնականում կարկտային ամպեր գոյանում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Շիրակի մարզերում: Կան մարզեր, որտեղ կարկուտ համարյա չի տեղում: Արմավիրը կարկուտից ամենաշատ տուժած մարզն է` գրեթե 50 տոկոսը բաժին է հասնում հենց այդ հատվածին: Ատոմակայանը գտնվում է Արմավիրի մարզում, այդ գոտում, չի կարելի կրակել, օդանավերի ուղղությունները նույնպես Արմավիրի մարզի տարածքով են անցնում, օդում դրանց առկայության դեպքում ևս չի կարելի կրակել»,- նշեց Ցոլակյանը:

Նրա խոսքով՝ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել գյուղատնտեսության ապահովագրությանը, կարկուտներից պաշտպանող ցանցերի օգտագործմանը: