Foto

Կաթիլային և անձրևացման համակարգերի ներդրման ծրագիր․ տեսանյութ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ոռոգման համակարգերի համաֆինանսավորման ծրագրի վերաբերյալ.
«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագիր
Խնայենք ջուրը,
ավելացնենք բերքատվությունը,
երաշխավորված ոռոգում ապահովենք,
նվազեցնենք ծախսերը` կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերի շնորհիվ:
Պետությունն առաջարկում է օժանդակության երկու տարբերակ՝ ձեռք բերել աննախադեպ մատչելի տոկոսադրույքներով սուբսիդավորվող վարկ կամ օգտվել ծախսերի մասնակի փոխհատուցման հնարավորությունից։
Պետական սուբսիդավորման արդյունքում վարկը Ձեզ կտրամադրվի ընդամենը 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով։
Ավելին, սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող կամ առնվազն 3 հա հողատարածք ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվներին վարկը կտրամադրվի 0%-ով։
Եթե ընտրեք երկրորդ տարբերակը, պետությունը կփոխհատուցի ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծախսերի 16, իսկ սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող կամ առնվազն 3 հա հողատարածք ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվների դեպքում՝ 18%-ը։