Հայաստանում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթը»: Այն նախատեսվում էր անցկացնել անցյալ տարվա դեկտեմբերին, բայց ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանի խոսքով, հաշվի առնելով ներքաղաքական զարգացումները, որոշվեց այն անցկացնել ընտրական գործընթացի ավարտից հետո:
«ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակներում անցկացվելու են մի շարք միջոցառումներ, որոնց թվում ԱԺ-ում կանցկացվի «Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկման» թեմայով քննարկում, ԱԳՆ-ում՝ կանանց խաղաղությանն ու անվտանգությանը նվիրված ՄԱԿ ԱԽ 13,25 բանաձևի քննարկում:
Նշենք, որ Հայաստանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում սոցիալական ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:









