Foto

Ուկրաինայում ազգայնականների հետ բախումներում 25 ոստիկան է վիրավորվել

Ուկրաինայի ոստիկանությունը հայտնում է, որ 25 ոստիկան է վիրավորվել Կիևում և Չերկասիում ազգայնական ցուցարարների հետ բախումների ընթացքում:

Մայրաքաղաքում շաբաթ օրը ընդհարման է վերածվել «Ազգային կորպուսի» ակտիվիստների ցույցը նախագահական նստավայրի մոտ, արդյունքում երեք ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել:

Չերկասիում նույն կազմակերպության անդամները փորձել են հարձակվել Ուկրաինայի նախագահի ավտոշարասյան վրա՝ Պյոտր Պորոշենկոյի նախընտրական ելույթից հետո։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ այստեղ բախման հետևանքով 22 ոստիկաններ են վիրավորվել, նրանցից 19-ը հոսպիտալացվել են։

Նախագահական ընտրությունները Ուկրաինայում նշանակված են մարտի 31-ին: