Կառավարության դիմաց այսօր՝ մարտի 7-ին, բողոքի ակցիա էին իրականացնում Տաջիկստանի մի խումբ քաղաքացիներ։ Նրանք պնդում են՝ աշխատել են Հայաստանում, սակայն աշխատավարձ այդպես էլ չեն ստացել․
Արմավիրի մարզի Արաքս գյուղում բամբակ են ցանել, սակայն արդեն 6 ամիս է իրենց չի վճարել Գագիկ Խաչիկյանը։ «Մայիսից այստեղ ենք, փող չենք ստացել։ Եթե ձեր մոտ օրենքներ կան, թող մեր փողերը տան։ Մեզ Տաջիկստանում սպասում են մեր երեխաներն ու ընտանիքը»,-բողոքել են Տաջիկստանի քաղաքացիները։
Նրանց խոսքով՝ իրենք 10 հոգի են եղել, նրանցից 5-ը այդպես էլ առանց որևէ աշխատավարձ ատանալու կարողացել է վերադառնալ Տաջիկստան, իսկ իրենք պահանջում են իրենց աշխատավարձը, որ կարողանան վերադառնալ։









