Foto

Պյոտր Սվիտալսկի. Կարծում եմ՝ մինչև մարտի վերջ կունենանք համաձայնագրի վերջնական ճանապարհային քարտեզը

Կարծում եմ՝ մինչև մարտի վերջ կունենանք համաձայնագրի վերջնական ճանապարհային քարտեզը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Ակնկալում ենք, որ այս ճանապարհային քարտեզի վերաբերյալ համաձայնություն և հաստատում կունենանք մինչև մեր գործընկերության հանձնաժողովի նիստը»: Նա նաև հիշատակեց, որ ԵՄ-ն պատրաստում է աջակցության կոնկրետ փաթեթ ՀՀ-ի հետ համաձայնագրի ճանապարհային քարտեզի իրագործման վերաբերյալ»,- նշեց պարոն Սվիտալսկին:
«Եվ մենք շատ բարեկամական մթնոլորտում քննարկում ենք աջակցության տարբեր ձևաչափերը և միջոցառումները, մենք շատ մոտ ենք համաձայնելուն, այսպես կոչված՝ «Թվինինգ» ծրագրերի իրագործման վերաբերյալ»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ դրանք այն ծրագրերն են, որոնք հիմնված են անհատ պետությունների ներգրավման վրա, որոնք սատարում են ԵՄ գործընկեր երկրներին տարբեր ոլորտներում առաջխաղացման համար:
Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: