Foto

ՌԴ-ում արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը

Ռուսաստանում արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքըԽոսքը վերաբերում է Ջերմուկ հանքային ջրի 338,000 շշի: RBK-ին տեղեկությունը փոխանցել է Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (պիտակավորման օպերատոր) փոխտնօրեն Ռևազ Յուսուպովը:

«Ռոսպոտրեբնադզորը» (Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը) պահանջել է միջոցներ ձեռնարկել «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնասը կանխելու» համար։

Վաճառքի արգելքը վերաբերում է 2026 թվականի փետրվարի 17-ից մարտի 5-ը արտադրված հանքային ջրին։