Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ ռազմական գործողությունների ընթացքում Իրանը չի դադարեցրել անօդաչու թռչող սարքերի արտադրությունը. ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ներկայացուցիչ Մոհամադ Աքրամինիան։
«Մեր զինամթերքների մի մասն արտադրվել է պատերազմի ընթացքում, այսինքն՝ մեր ԱԹՍ-ների մի մասն արտադրվել է ռազմական գործողությունների ընթացքում և կիրառվել հաջորդ օրերին»,- նշել է պաշտոնյան։
Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը վերսկսեն ռազմական գործողություններն Իրանի դեմ, անպայման ավելի հուժկու հակահարված կստանան։









